«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Հինգ մետրանոց աստերոիդ AA-ն 2014-ի հունվարի 1-ին մտել է Երկրի «տարածք»

Հինգ մետրանոց աստերոիդ AA-ն 2014-ի հունվարի 1-ին մտել է Երկրի «տարածք»
04.01.2014 | 18:00

Աստերոիդը հայտնաբերվել է օրեր առաջ: Փոքր մոլորակներ ուսումնասիրող միջազգային աստղագիտական կենտրոնի հետազոտությունների համաձայն՝ երկնային մարմինը, ամենայն հավանականությամբ, ամբողջովին մասնատվել է և չի հասել երկիր: Սա աստղագիտության պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ Երկրի վրա ընկնող երկնային մարմինը հայտնաբերվում է մինչև ընկնելը: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2008-ին, երբ TC3 աստերոիդը հայտնաբերվեց մոտավորապես մեկ օր առաջ՝ նախքան դրա կտորտանքները կընկնեին Սուդանի տարածք: Աստերոիդ AA հայտնաբերել է Ամերիկյան աստղադիտարանը՝ 2014 թվականի հունվարի 1-ի առավոտյան՝ Լեմոն լեռան վրա: Աստղագետների մի շարք չափումների արդյունքները հաստատել են, որ աստերոիդը մեկ օր հետո պետք է «վայրէջք կատարեր» մեր մոլորակի վրա: «Գրեթե ամեն ինչ պարզ է՝ AA-ն 2014-ին մտել է Երկրի մթնոլորտ հունվարի 1-ին, Մոսկվայի ժամանակով 08.50-ին», - ասված է հայտարարության մեջ: Ըստ NASA-ի հաշվարկների, աստերոիդի ազդեցության տակ ընկած տարածքը, ամենայն հավանականությամբ, ձգվում է Կենտրոնական Ամերիկայից մինչև Արևելյան Աֆրիկա: Տեղեկացվում է, թե քիչ հավանական է, որ 2014-ին աստերոիդ AA-ն կփորձի կրկին մուտք գործել այդ տարածք, քանի որ դրա չափերը անհամեմատ մեծ են, իսկ «մատնաչափիկ» աստերոիդն ընդամենը 3-5 մետր է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ